Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սամվել Ֆարմանյանը:
Նա գրել է. «Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:
Երբ անխուսափելիորեն վրա կհասնի գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելու և կարմիր գծերը հատելու համար հատուցում ստանալու պահը, դուք նախ կամաչեք, հետո սրտաճմլիկ բացատրություններ կմոգոնեք ու իրար վրա կգցեք, ապա ներողամտություն կհայցեք ու վերջում ստիպված կլինեք հասկանալ, որ պարտվեցիք, որովհետև ատում էիք»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Շիրակի պետական համալսրանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրն է: