Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:
Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետևանքով տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին և անգամ ակցիաների հետ առնչություն չունեցող բազմաթիվ քաղաքացիների պատճառվել է ֆիզիկական վնաս: Ոստիկանության և իշխանության սադրիչների հրահրված բախումներով բազմաթիվ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:
Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանավորվել են կամ սահմանափակվել է նրանց ազատությունը՝ արգելելով կալանավորվածներից շատերի հետ տեսակցությունները:
Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորնները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապես եղել են նրանց կողքին, ցուցաբերել են և շարունակում են ցուցաբերել իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն՝ հայրենադավ իշխանության դեմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:
Ազգային կոմիտեն երախտագիտություն հայտնելով փաստաբաններին ու իրավապաշտպանության մեջ ներգրաված անձանց շարունակում է իր համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»: