|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում հայտարարել է, որ չափազանց կարևոր և առանցքային է համարում Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Նրա խոսքով` 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ:
«Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման որոնումներում: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության և համաձայնության գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության ձեռք բերման համար և ակնկալում, որ ադրբեջանական կողմը նույն կերպ կվարվի»,- ասել է ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը նաև հայտնել է մոտ ժամանակներս Մոսկվա այցելելու ծրագրերի մասին: «Բնականաբար, հետաքրքրված կլինեմ, որպես նախագահ, այցելել Մոսկվա»,- նշել է նա`ասելով, որ հստակ ժամկետներ դեռ չկան:
Սարգսյանը նշել է, որ, որպես ՀՀ նախագահ, իր խնդիրն է համարում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետագա զարգացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և մարդկային շփումների զարգացումը: