Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է Լիբանանի կառավարության նոր կազմի անդամների անունները։
Aztagdaily-ի հրապարակած ցանկի համաձայն՝ նորակազմ կառավարության 30 անդամներից երկուսը հայ են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Կիտանյանը նշանակվել է զբոսաշրջության նախարար, իսկ Օղասաբյանը՝ կանանց հարցերով նախարար:
Aztagdaily-ն ներկայացրել է Ավետիս Կիտանյանի ինքնակենսագրությունը:
«Աւետիս Կիտանեան ծնած է 21 նոյեմբեր 1966-ին, երկրորդական ուսումը ստացած է Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանին մէջ, աւարտած է Լիբանանեան համալսարանի բնագիտութեան բաժանմունքը:
Անդամ է ՀՅ Դաշնակցութեան: Ստանձնած է կուսակցական զանազան պաշտօններ: Ընտրուած է ՀՅԴ ԶՈՄ-ի վարչութեան ատենապետ եւ 1992-էն սկսեալ տարբեր ժամանակաշրջաններու ստանձնած է ՀՅԴ Ընտրական կեդրոնական մեքենայի պատասխանատուութիւնը: Եղած է ՀՅԴ-ի ներկայացուցիչը Լիբանանեան կուսակցութիւններու համախմբումին մէջ, ինչպէս նաեւ ՀՅԴ-ն ներկայացուցած է զանազան համագումարներու եւ երկու անգամ Ղազախստանի ու Քամպոտիոյ մէջ մասնակցած Ասիոյ քաղաքական կուսակցութիւններու միջազգային համագումարին:
Առաջին անգամ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ ընտրուած է 1998-ին: 2001-2005 վարած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի գործավարի պաշտօնը: 2009 թուականէն սկսեալ «Վանայ ձայն»-ի տնօրէն է: 2015-ին ընտրուած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի փոխներկայացուցիչ:
Ամուսնացած է եւ ունի երկու զաւակ»: