կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 11:15
Առանց Կատեգորիա

Պարտություն կրած ցանկացած պետությունում ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տար․ այն, ինչ մենք ենք տեսնում, ամոթալի է․ Երևանի ավագանու անդամ․ «Ժողովուրդ»

Պարտություն կրած ցանկացած պետությունում ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տար․ այն, ինչ մենք ենք տեսնում, ամոթալի է․ Երևանի ավագանու անդամ․ «Ժողովուրդ»

«Armlur.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ: Նա խոսել է նախորդ տարվա բյուջեի թերակատարման և պա­տերազմի պատճառների մասին:

-Տարին մեկնարկել է, քաղաքային իշ­խանության առաջնահերթ անելիքները որո՞նք են: 2020 թ. ինչպիսի՞ տարի էր քա­ղաքային իշխանության համար:

-Իհարկե, 2020-ը սարսափելի տարի էր ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ, առհասարակ, պետության համար: Բնականաբար, որպես քաղաքային իշխանություն, հավելյալ ուժեղ ծավալի աշ­խատանքներ էին, որոնք սպասելի չէին՝ հատկապես կորոնավարակի հետ կապ­ված, պատերազմի դրության ժամանակ, և առաջնահերթությունների փոփոխու­թյուններ տեղի ունեցան, ինչը նաև անդրադարձավ 2021-ի վրա: Աշխատաոճը պետք է փոխել: Չի կարող նույն ձևով շարունակվել:

֊Ընդդիմադիր խմբակցության անդամ­ները նշում են, որ 2020 թվականի բյուջեն թերակատարվել է, Երևանի քաղաքապե­տարանը ձախողել է աշխատանքները: Նման կարծիք ձևավորելու համար կա՞ն օբյեկտիվ պատճառներ:

֊Որ բյուջեն պետք է թերակատարվի, դա սպասելի էր, և անհնար է անտեսել ոչ միայն պատերազմը, այլ նաև կորոնավա­րակի հետ կապված իրավիճակը: Միայն Հայաստա­նում չէ, որ նման իրավիճակ է: Ես հետև­ում եմ միջազգային լրահոսին, մարդիկ միայն կորոնավարակի պատճառով ունե­ցել են նման ճգնաժամեր, խնդիրներ, իսկ մենք այդքանի հետ մեկտեղ ունե­ցանք նաև պատերազմ: Չէր կարող այլ կերպ լինել: Բայց, միևնույն ժամանակ, ես գտնում եմ, որ նաև համակարգային խն­դիր կա, որը կապված է պետական գնում­ների տրամաբանության հետ: Կան խնդիրներ, որոնք ունեին և պետք է ստանա­յին օրենսդրական փոփոխության լուծում, բայց նման փոփոխություն մինչև հիմա տեղի չի ունեցել, և թե՛ վարչական շրջա­նը, թե՛ քաղաքապետարանը բավարար­վում են անընդհատ նշելով՝ ինչ անենք, օրենսդրական բաց է: Կարծում եմ, որ 2 տարին արդեն բավականին երկար ժա­մանակաշրջան է այդ բացերը լուծելու համար: Այո, կա շատ վատ համակարգ՝ թե՛ աշխատանքների իրականացումը, թե՛ վե­րահսկումը: Եվ, ըստ այդմ, ստանում ենք թերակատարում, չկատարված կամ վատ կատարված աշխատանք:

֊Դուք վերլուծե՞լ եք 44-օրյա պատերազ­մի պատճառները, պարտության պատճառները: Հիմա ինչ է պետք:

֊Գիտեք, 44-օրյա պատերազմի պատ­ճառները շատ խորն են: Դա մեկ օրում չի առաջացել, այստեղ գործ ունենք աշխարհաքաղաքական վերադասավորում­ների հետ, և ինչպես միշտ, երբ մեր տա­րածաշրջանում տեղի է ունենում խոշոր վերադասավորում, հայը պետք է արյուն թափի և հող կորցնի: Դա պետք է հասկանանք, որ գործ ունենք գերտերու­թյունների շահերի բախման հետ, գերտերությունների նոր ծրագրերի հետ: Ար­ցախյան հարցի չլուծված լինելն այլևս ձեռնտու չէր:

-Իսկ պարտության պատճառները որո՞նք էին:

-Պարտության պատճառները նաև և առաջ անհամաչափ ուժերն էին, որովհե­տև որևէ մեկը չէր կարող: Ինչքան էլ Հա­յաստանն ունենար ուժեղ բանակ, առն­վազն մարդկային ռեսուրսի առումով մենք չէինք կարողանա պատերազմել ՆԱՏՕ-ի թվով 2-րդ բանակի՝ Թուրքիայի դեմ: Մենք պատերազմել ենք Թուրքիայի դեմ: Մենք կարող էինք պատերազմել Ադրբեջանի դեմ: Ես չգիտեմ միտումնավոր էր, թե անփութության հետևանքով էր, բայց փաստ է, որ բոլոր այն վկայությունները, որ ստա­նում ենք, դա անկազմակերպ, թափթփ­ված, անփույթ, տարօրինակ պատերազմ էր: Պարզապես չէր կարող ամեն ինչ նման ձև կազմակերպվել: Որպես ՏԻՄ՝ մենք էինք զբաղվում մոբիլիզացիայի հարցե­րով, և ես տեսնում էի, թե ինչպես էր դա տեղի ունենում:

֊Այժմ ներքաղաքական զարգացումնե­րը պահանջում են վարչապետի հրաժա­րականը: Նա պե՞տք է հրաժարական տա:

֊Ցանկացած պետությունում, որը կրել է պարտություն, կառավարությունն ամբողջական կազմով պետք է հրաժարական տար: Պետք է ընտրվի նոր կառավարու­թյուն, որը պետք է քններ նաև նախորդի արածները: Բայց դա կլիներ այն դեպ­քում, երբ պետք ունենայինք իշխանու­թյունների տարանջատում, եթե ունենա­յինք իսկապես անկախ Ազգային ժողով: Բայց այն, ինչ մենք ենք տեսնում, իրակա­նում ամոթալի է և հարիր չէ ժողովրդա­վար պետություն համարվելու համար: Չի կարող ԱԺ-ն անընդհատ վկայակոչել գոր­ծադիրին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: