Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախկին նախարարների, որոնց անունները ներգրավվել էին «կաշառակերության և կոռուպցիայի» ցուցակում, «քաջագործությունները» հայտնվել են թուրքական cumhuriyet թերթի ձեռքում: Թերթը հրապարակել է Թուրքիայի արդարադատության նախարարության հետաքննության արդյունքները:
Ստորև ներկայացնում ենք դրանք:
Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայան` 28 անգամ 25 միլիոն դոլար կաշառք է վերցրել: Հանցագործությունների համար կազմակերպություն հիմնել, կեղծ փաստաթղթեր արտահանել, թրաֆիքինգի օրենքին ընդդիմացել: Նույն գործով ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի հետ հեռախոսազանգի ընթացքում ծրագրել է 1,5 տոննա ոսկի ներմուծել, որից 1280 կիլոգրամը ոստիկանությունը կարողացել է բացահայտել, իսկ մնացած 250-ը չի հայտնաբերվել: Թույլատրել է կեղծ փաստաթղթերով 5 հազար տոննա կշռող նավով 150 հազար տոննա ծանրությամբ արտահանում կատարել: Այդ գործընթացի ժամանակ կատարած հեռախոսազանգի ընթացքում նա ասել է. «Նորմալ կատարեք աշխատանքը: 5 հազար տոննա կշռող նավով 150 հազար տոննա ծանրությամբ արտահանում ինչպե՞ս կարելի է անել»:
Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլեր` 10 անգամ 10 միլիոն դոլար կաշառք է վերցրել: Հանցագործություն կատարելու նպատակով կազմակերպություն է հիմնել, պաշտոնը չարաշահել, մեղադրյալների հանցանքները կոծկել:
ԵՄ անդամակցության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշ`3 անգամ 1,5 միլիոն դոլար կաշառք է վերցրել:
Նշենք, որ թուրք նախարարները հրաժարականներ ներկայացրին այն բանից հետո, երբ իրենց անունները հայտնվեցին Կ.Պոլսի «կաշառակերության և կոռուպցիայի» ցուցակում: