Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի մասնակցությունը հինգերորդ սերնդի ամերիկյան Ֆ-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին մնում է սառեցված ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով, և Վաշինգտոնը շարունակում է Անկարային հորդորել հրաժարվել ռուսական զենքից: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Թուրքիայի մասնակցությունը ծրագրին մնում է կասեցված», - նրա խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: «Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել Ս-400-ների մատակարարումը, մենք նրանց հորդորում ենք չպահել»,- հավելել է Քիրբին:
Ըստ նրա՝ վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան «շատ հնարավորություններ է ունեցել ԱՄՆ-ից Patriot համակարգեր ձեռք բերելու համար, և փոխարենը ընտրել է Ս-400-ը, որը Ռուսաստանին տալիս է շահույթ, հասանելիություն և ազդեցություն»:
TRT-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում տեղակայված միջազգային իրավաբանական ընկերության հետ, որպեսզի Անկարային օգնի պահպանել մասնակցությունը Ֆ-35-ի արտադրական ծրագրին, որից Անկարան բացառվել է ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով: