Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տաջիկստանի հետ սահմանին բախումների արդյունքում զոհվել է Ղրղզստանի 13 խաղաղ բնակիչ. հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից: Միաժամանակ վիրավորվել է ավելի քան 130 մարդ:
Հիշեցնենք, որ սահմանին բախումները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 29-ի առավոտյան, հանգեցրել են կատաղի մարտերի` ծանր զենքի կիրառմամբ: Պատճառը ջրային ռեսուրսների բաշխման շուրջ վեճի սրումն է:
Տաջիկստանի իշխանությունները դեռ չեն հայտնել վիրավորների և սպանվածների վերաբերյալ թվեր. ապրիլի 29-ի երեկոյան հայտնի էր դարձել 3 մարդու մահվան և 31 վիրավորի մասին:
«Ըստ թարմացված տվյալների՝ առավոտյան ժամը 7:50-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպից տուժածների թիվը 134 մարդ է, որոնցից 13-ը մահվան ելքով դեպքեր են»,- ըստ «Ինտերֆաքս»-ի՝ լրագրողներին ասել է Ղրղզստանի աԱռողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նույնպես խիստ մտահոգված է իրավիճակով: Մասնավորապես՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Դուշանբեում է, Տաջիկստանի և Ղրղզստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նասրուլո Մահմուդձոդայի և Ռիսկելդի Մուսաևի հետ քննարկել է առկա իրավիճակը:
«ՀԱՊԿ-ը կարծում է, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի: Այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները այս հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Զասը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը ուշադիր, մանրամասն հետևում և ուսումնասիրում է իրավիճակը տաջիկա-ղրղզական սահմանին: