Հինգ մարդ տուժել է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով, գրում է РИА Новости-ին:Կա մեկ զոհ: Միջադեպի պատճառը
եղել է Վորուխ գյուղ մտնելիս տեղադրված ցուցանակը. ղրղզական Ակսայ գյուղի բնակիչները դեմ են եղել դրա տեղադրմանը:
Այդ ամենի հետևանքով վեճ է տեղի ունեցել և կողմերից մեկը որսորդական զենքով կրակել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է 5 մարդ:
Սահմանի այս հատվածում հաճախ են ընդհարումներ լինում, քանի որ կան վայրեր, որտեղ 2 երկրների սահմանները հստակ առանձնացված չեն: