|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու ղրղիզ է վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել ղրղզական Աքսայ և տաջիկական Մեհնատաբադ գյուղերի բնակիչների միջև: Պատճառն եղել է Աքսայ- Տամդըկ ճանապարհի կառուցումը: Տաջիկները փակել են ղրղզական տեխնիկայի ճանապարհը: Արդյունքում Ղրղզստանի ու Տաջիկստանի մոտ 200 բնակիչներ միմյանց վրա քարեր են նետել:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի Իսֆարինա-Բատկենի հատվածը, որտեղ տեղի է ունեցել կոնֆլիկտը, երկար տարիներ տեղի բնակչության բախումների գոտին է: Շատ շրջաններ վիճելի տարածք են շարունակում հանդիսանալ: