Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության ճանաչման մասին ինչեր ասես, որ չասացինք։
Ասացինք, որ սա մեզ հետ կապ չուներ․
Որ սա Թուրքիային ուժեղացնելու ԱՄՆ-ի խորամանկ փորձն է՝ քանի որ նրանք դաշնակիցներ են։
Ամենատարածվածը՝ որ սա ճանաչում չէր, այլ Արցախյան պատերազմի արդյունքում ԱՄն կորցրած դիրքերը ամրապնդելու փորձ․
Անգամ՝ ընդամենը, Հայ ժողովրդին իր պարտության մեջ ցավակցելու փորձ;
Որ սա՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու փորձ էր։
Պարզվեց, որ Ռեյգանն արդեն արտասանել էր այդ բառը․
— Եւ ի՞նչ,— առանց պաատասխանի ակնկալիքի հարցնում էինք իրար։
Փոխանակ այս փաստի պաստառին ինքներս մեզ գովաբանելու, մեր հին ձևով` մենք մեզ խայթում ու ոչնչացնում էինք։
Նրանք էլ, ովքեր դրական էին վերաբերվում ԱՄՆ Նախագահի արտահայտվելու այս տարբերակին, որպես հասցեատեր, լավագույն դեպքում նշում էին ԱՄՆ հայկական համայնքը։
Այնպես էին նշում, մի տեսակ՝ հարգանքով, բայց իմիջիայլոց․․․
Այնպես, կարծես տասնամյակներով քրտինք չի թափվել, նահատակներ ու բանտաարկյալներ, Հայ Դատի նվիրյալներ ու նվիրատուներ, Սխրանք ու հերոսացում, աշխարհով մեկ սփռված համակարգային աշխատանք․․․ Չեն եղել․
Ամենակարևորը այս մեկնաբանություններում՝ պատահականորեն չարտասանել ՀՅԴ անվանումն ու նրա տարբերակները։
Եւ սա սովորական դարձած բան է․ Դու պարտավոր ես գաղափարական լինել, ինքդ քեզ ու ազգային իդեալներին չդավաճանել, մարտնչել, նահատակվել Հանուն Հայրենիքի ու Հայ Դատի հաղթանակի, դրամ հայթայթել, աշխարհով մեկ հասնել ցեղասպանության ճանաչմանը, լինել Արցախում և ամենուր, իսկ թե ինչ են մեկնում մեկնաբանողները, թողնենք, որ ժամանակը դասավորի դարակներում։
Հիմա․
Ի՞նչ արեց ԱՄՆ նախագահը․
Նա իրավական դատարկ բաժակը դրել է քո սեղանին, մնում է լցնես այն իշխանափոխությամբ և քո պետականության ամրապնդումով, բանակիդ հզորացումով, տնտեսության առողջացմամբ, հայրենադարձությամբ ու շատանալով, մշակույթով ու սերունդներիդ ազգային դաստիարակությամբ, իսկ մնացյալը Հայ Դատի մարտիկները, նվիրյալները, համակիրները, իրավաբաներն ու բազմաթիվ սրտացավ, երբեմն, աչքին անտեսանելի մարդիկ, կանեն»։