կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 18:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հանձնարարությունը կատարելու մեջ ներգրավվածները կրելու են ամենախիստ պատասխանատվությունը․ Ա․ Մինասյան

Մեր դեմ հարյուրավոր քրեական գործեր կան, մենք այսօր ունենք նաև քաղբանտարկյալներ՝ ի դեմս սյունիքյան պայքարի շրջանակում և դատախազության մոտ տեղի ունեցած դեպքերի պատճառով կալանավորված մեր երկու քաղաքացիների՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Նա վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը իրավական առումով բացարձակ անհիմն է, իրավունքի ծաղր է, և, նրա համոզմամբ, շուտով բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս հանձնարարությունը կատարելու մեջ, կրելու են ամենախիստ պատասխանատվությունը։

«Այն, ինչ ներկայացվում է, իբրև թե, հանցագործություն, ոչ միայն հեռու է այդ հասկացության էությունից, այլ  այդ նույն տրամաբանությամբ կարող ենք Նիկոլ Փաշինյանին և նրա ուսապարկերի բոլոր անձանց նկատմամբ ներկայացնել դա և դրա տասնապատիկ մեղադրանքները»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ այսօր իրենց՝ ՀՅԴ ԳՄ մի քանի անդամների, շարքային անդամների և նաև արժանապատիվ շատ քաղաքացիների դեմ տարբեր քննչական մարմիններում հարուցել են քրեական գործեր։ Դրանք, Մինասյանի համոզմամբ, անհեռանկար և կյանք չունեցող գործեր են, որովհետև այդ գործերի հիմքում ոչ միայն չկա իրավունք, այլև չկա նույնիսկ պարզագույն տրամաբանություն։

Մանրամասն՝ տեսանյութում․