|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մի անգամ փորձեք իշխանական պատգամավորներից մեկին հարցնել 5-րդ շարասյունն ինչ է ընդհանրապես։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երբ խոսում են 5-րդ շարասյան մասին, պետք է հասկանան, որ նույն ընդդիմության շարքերում նստած են և՛ պատրազմի մասնակիցներ, և՛ զոհվածի հայր, այդ ամբողջ անվտանգային համակարգում տարիներ շարունակ մասնակցություն ունեցած մարդիկ, պաշտպանության նախկին նախարար։ Փաշինյանն ասում է իրենք թութակի պես կրկնում են։ Փաշինյանը պատերազմի օրերից սկսած իր մեղքերը փորձել է բարդել ուրիշների վրա»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 8-ից սկսվել է իշխանական հանրային արշավը դավաճանության վերաբերյալ։