Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին սբ. Աննա եկեղեցու բակում անցկացրեց բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
«Այս միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել մեր մշակութային ժառանգության վրա. չափազանց կարևոր է արտաքին թշնամու դեմ պայքարում, մեր արդար իրավունքը պաշտպանելու գործում վստահ լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ազգային արժեքի հանդեպ: Երբեք ու երբեք պետական ռեսուրսները չեն կարող լիարժեք բավարարել՝ ապահովելու մեր հսկայածավալ ժառանգության ֆիզիկական անվտանգությունը, եթե այդ գործին մասնակից չէ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այս ակցիան պատմամշակութային ժառանգության պահպանության գործին նաև քաղաքացիներին մասնակից դարձնելու հնարավորություն է»,-նշեց նախարարը:
Համերգային ծրագրի ընթացքում հանրայնացվեց պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ:
«Հայփոստ» ՓԲ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց. «Փոստային նամականիշերն ամբողջ աշխարհին պատմում են մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության մասին: Հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար աջակցելու ենք այս ծրագրին՝ թողարկելով նոր նամականիշեր»:
Համերգի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին մասնակցած անհատներին: