|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ ՌԴ-ն Իրանի և Իսրայելի հետ շփումներ է ունեցել նրանց իսկ խնդրանքով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էինք, որ նման շփումներ են եղել 2025–ի վերջին ամիսներին, և բանակցությունների նպատակը եղել է հասնել նրան, որ Իրանն ու Իսրայելը չսպառնան միմյանց։
Լավրովն այսօր ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել, երբ դիմում են օգնության համար` միաժամանակ ոչինչ չպարտադրելով որևէ մեկին։
Հիշեցնենք` հունվարի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրույցների ընթացքում քննարկվել է Իրանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսվել է լարվածությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով թուլացնելու անհրաժեշտության մասին։