Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Գևորգ Գ.-ն հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ կալանք: