կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 10:10
Հասարակություն

Հետախուզման մեջ գտնվող վրացիները փախչում են Հայաստան. «Ժողովուրդ»

Հետախուզման մեջ գտնվող վրացիները փախչում են Հայաստան. «Ժողովուրդ»

Ժողովուրդ թերթը գրում է. «Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարևան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան: Վերջին դեպքը, սակայն, կարելի է նույնիսկ ուշագրավ որակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 2016թ. Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լևան Մեքարանաշվիլին Հայաստանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր և 2017 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ից մեկնել: Բայց Ուկրաինայի ԱԱԾ-ին հաջողվում է հայտնաբերել նրան, որից հետո նա վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն: Արդյունքում Լևան Մեքարանաշվիլիին մեղադրանք է առաջադրված փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար, վերջինս կալանավորված է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: