|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։
Կայքի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, ում «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։