Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի թղթակցին հաջողվել է բացառիկ հարցազրույց վարել «Հայաստան» դաշինքի անդամ, քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանի հետ։ Հարցազրույցը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում՝ «Նիկոլ, բ*ի տղա»-ի գործով դատավարություն ժամանակ։
-Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար սկիզբ առած պայքարը, Դուք հիմա կալանավորված չէիք լինի, չե՞ք զղջում։
-Չեմ զղջում, մայրս մի առիթով ասաց․ «Սրանց օրոք կալանքն ավելի պատվաբեր է, քան սրանց մոտ նախարար աշխատելը»։ Ես այդպես եմ դաստիարակվել։
-Բան չունե՞ք ասելու Նիկոլ Փաշինյանին։
-Ողջույն բ․․․տ․․․ Պատասխան եք տալու ազգակործան, անհայրենիք դավաճաններ։
-Ի՞նչ ուղերձ ունեք այն քաղաքացիներին, որոնք կրկին դուրս են եկել պայքարի՝ Փաշինյանին հեռացնելու համար։
-Ձեր ցավը տանեմ, չհանձնվե՛ք, կալանավորումը սրանց միակ զենքն է, սակայն դա ոչինչ է հանուն հայրենիքի մղվող պայքարում ։ Առա՛ջ, հաղթանակը շատ մոտ է։
-Դիմադրության շարժումը գործողություններով պայքար է սկսում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, ի՞նչ ակնկալիք ունեք այս շարժումից, կհաջողե՞ն։
-Բնականաբար, հետեւում եմ զարգացումներին, ուրախությամբ նկատում եմ, որ շարժումը նոր թափ է հավաքում, սակայն նաեւ ցավով պիտի նշեմ, որ օրվա ստահակ իշխանություններին ավելի վաղ հեռացնելու համար բոլոր ահազանգերը լսելի չեղան, եւ հասանք այս օրվան, երբ դավաճանը ԱԺ-ում հանձնարարում է Արցախի հանձնման մասին։
Ակնկալում եմ, որ շարժումն իր նոր ձեւաչափով՝ ապակենտրոն եւ ցանցային գործողություններով, անպայման կհաջողի, եւ առաջիկայում տեղի կունենա իշխանափոխություն՝ ի պահպանություն Արցախի եւ Հայաստանի։ Ես, լինելով բանտում, շարունակում եմ մնալ ազատության մեջ։ Բացի ֆիզիկական ներկայությունից, ամեն հնարավոր միջոցով աջակցում եմ շարժմանը։
- Իշխանություններն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, եւ խաղաղության օրակարգի համատեքստում թուրքերի հետ պատրաստվում են տարբեր համագործակցությունների գնալ, այդ թվում՝ առեւտրային: Ի՞նչ կասեք։
-Թուրքն իմ թշնամին է, թշնամուս բարեկամը եւս իմ թշնամին է, իսկ այս թերմացքները թուրքի բարեկամ չեն, այլ թուրքի հարճ։
Լիանա Սարգսյան