կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 23:46
Հասարակություն

Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր․ Տիգրան Աբրահամյան

Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հետաքրքիր է՝ ոստիկանապետը, քննչականի պետը, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, որ սենյակում մենակ են լինում կամ հայելու մեջ են նայում ի՞նչ են տեսնում։

Պարոնայք մորթապաշտներ, հասկանում եք չէ՞, որ փաշինյանական քաոսը մի օր ավարտվելու, իսկ դուք, ձեր նմանների հրամաններ կատարողները մեր վիրավոր երկրում անելիք այլևս չեն ունենալու։

Խոսքս վերաբերում է ուժային կառույցների այն ծառայողներին, ովքեր ակնհայտ ապօրինությունների են գնում, մարդկանց նկատմամբ բռնություն կիրառում, նվաստացնում, կարճ ասած՝ կատարում երկիրը դավաճանողների քմահաճույքները։

Եթե նույնիսկ բանը իրավական գործընթացների չհասնի էլ, միշտ ամենաչսպասված վայրերում, ձեր դիմաց կհայտնվեն մարդիկ, որ կթքեն երեսներիդ։

Ինչ ոլորտում, ինչ պաշտոնի, ինչ կարգավիճակի էլ հասնեք՝ մի քիչ տղա եղեք, մի քիչ հայրենիք հարգեք։ Մի քիչ։

Դարձել եք փալաս, ձեր համակարգերն էլ սարքել փաշինյանական սերվիս կենտրոններ։

Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»։