կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-21 11:13
Հասարակություն

Հանրապետության հրապարակում հնչեցին ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անունները

Հանրապետության հրապարակում հնչեցին ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անունները

Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել է անկախության 25-ամյակին նվիրված  զորահանդեսը: Համապետական նշանակության զորահանդեսը դիտելու են եկել հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից ու Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր:

Շնորհավորական ելույթում հնչեցին Հայաստանի երեք նախագահների անունները` որպես անկախության կերտողների:

Անկախության ամենանշանակալի ձեռքբերումը Հայոց բանակն էր, որի ակունքում կանգնած էին կամավորական աշխարհազորային ջոկատները, որոնք վերափոխվեցին կանոնավոր բանակի` ռազմական գործողություններին զուգահեռ, պատերազմի ծանր պայմաններում: Հայոց բանակի կազմավորման գործում անուրանալի է սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը:

Անկախության կերտման ժամանակ, ցավոք, եղան զոհեր: Բազմաթիվ հերոսներ նահատակվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ: Երբեք չեն մոռացվի Մոնթե Մելքոնյանի, Յուրա Պողոսյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գեորգիսյանի, Աշոտ Ղուլյանի և անկախության համար նահատակված բոլոր նվիրյալների անունները:

Հանրապետության հրապարակում հնչեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորների անունները` Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան, Ալեքսան Առաքելյան, Օնիկ Գրիգորյան, Սուրեն Մելքումյան, Հայկ Թորոյան, Մաքսիմ Գրիգորյան, Աղասի Ասատրյան…

Շքերթին մասնակցում են ՀՀ նախագահը, ՀՀ նորանշանակ վարչապետը, կառավարության անդամներ, դեսպաններ, պատգամավորներ, հյուրեր: