կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 14:52
Քաղաքական

Վստահ եմ՝ հատուկ ծառայությունները զեկուցել են տեղում առկա տրամադրությունների մասին, բայց Փաշինյանը հակադրվել է ուժային կառույցներին ու սադրանքի գնացել Սյունիքում․ Էդգար Ղազարյան

Վստահ եմ՝ հատուկ ծառայությունները զեկուցել են տեղում առկա տրամադրությունների մասին, բայց Փաշինյանը հակադրվել է ուժային կառույցներին ու սադրանքի գնացել Սյունիքում․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք գաղտնի այցին ու մարզի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիաներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մամուլում արդեն տեղեկություններ էր շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում։ Հուսով եմ ոստիկանությունում և հատուկ ծառայություններում կգտնվեն մարդիկ, որոնք սթափ կգնահատեն իրավիճակը, կհասկանան, որ ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցածն ակնհայտ սադրանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավել քան վստահ եմ, որ հատուկ ծառայությունները նրան նախապես զեկուցել են տեղում առկա իրավիճակի և հասարակական տրամադրությունների մասին՝ կանխելու համար նրա այցը՝ իր իսկ շահերից և անվտանգությունից ելնելով։ Ուժային կառույցների կամքին հակադրվելով ու սադրանքի գնալով, նա հրահրել է լարվածությունը՝ իր մեղքով անվտանգային լուրջ սպառնալիքների առջև կանգնած սյունեցիների շրջանում։ ԱԱԾ-ի նախկին տնօրենը Իջևանում հանրային դժգոհությունները ճնշելու կապակցությամբ ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։

Իրենց ազնիվ զգացմունքներով, սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար քաղաքացիական կամք դրսևորած մարդկանց հանդեպ ուժային ցանկացած գործողություն հղի է ողջ հանրապետությունում լարվածության աճի վտանգներով, որոնց դիմակայելու իրավապահների ներուժը հնարավոր է բավարար չլինի։

Հուսով եմ այդքանը հասկանում են ոստիկանությունում և չեն ենթարկվի Փաշինյանի՝ այս անգամ արդեն իրենց հանդեպ հրահրվող սադրանքներին և սթափ կգնահատեն ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումների ռիսկերը»։