կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 14:13
Տարածաշրջան

Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ թռիչքների վերսկսման հարցը քննարկելու համար

Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ թռիչքների վերսկսման հարցը քննարկելու համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կայցելի Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հարցը․ հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Չավուշօղլուն նշել է, որ իր այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նորմալանա: Ըստ նրա՝ այժմ նման ուղևորության իմաստ չկա: Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան անպայման պետք է նվազեցնի վիրուսով վարակվելու թիվը Ռամադանի ընթացքում՝ մինչև մայիսի 12-ը:

Թուրք նախարարը նաև ասել է, որ COVID-19-ի դեպքերի աճի պատճառով երկու երկրների միջև թռիչքները սահմանափակելու որոշման մեջ չկա քաղաքականություն: Նա հավելել է, որ Թուրքիան լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել, որոնց խախտման դեպքում զբոսաշրջության ոլորտը վտանգված կլինի:

Ապրիլի 15-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի որոշումը`սահմանափակել Թուրքիայի հետ օդային երթևեկությունը։