|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, որում նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
«Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադի և վարչապետ Արթուր Ռեսիզադեի հետ: