Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր Անկարայում կվերսկսվեն ռուսական կողմի հետ բանակցությունները՝ Իդլիբի շուրջ վերջին շրջանում ստեղծված լարված իրավիճակը հարթելու ուղղությամբ. ըստ Yerkir.am-ի՝ նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական պատվիրակությունը Անկարա էր ժամանել օրեր առաջ և հանդիպում էր տեղի ունեցել ռուսական և թուրքական պատվիրակությունների միջև, սակայն դրանից հետո արված կցկտուր հայտարարություններից պարզ էր դարձել, որ կողմերը համաձայնության չեն եկել:
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ դեռևս ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել ռուսական կողմի հետ, իսկ Իդլիբում հրադադարի ռեժիմը պետք է վերականգնվի:
Բանակցություններում թուրքական պատվիրակության կազմում ընգրկված են ԱԳՆ փոխնախարար Սեդաթ Օնալը, ԱԳՆ, Գլխավոր շտաբի և Ազգային հետախուզական ծառայության այլ ներկայացուցիչներ, իսկ ռուսական պատվիրակության կազմում են՝ երկրի ՊՆ, հետախուզական ծառայության ներկայացուցիչները՝ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյևը: