|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայաստանի պատմության թանգարանն օնլայն հարթակում սկսել է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրության շրջանակում Պատմության թանգարանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է գոբելեն (մինդար) կնոջ պատկերով:
«Մինդարը գործվել է գաղթի ճանապարհին`1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստան (հեղինակը՝ պ. Գրիգոր ծնվ. Կեսարիայում, 1851-53թթ): Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա): 1933 թվականին Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով»,-ասվում է լուսանկարին կից զետեղված հաղորդագրության մեջ:
