|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի թանգարանն ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, օնլայն հարթակում ուղիղ միացմամբ կցուցադրի հեղինակի «Պատերազմի արհավիրքը» ստեղծագործությանը նվիրված տեսաֆիլմը:
«Պատերազմի արհավիրքները» գեղանկարը Քոչարը նկարել է 1962 թվականին:
Կտավին նվիրված տեսաֆիլմը պատրաստել է թանգարանը: Այն չորս լեզվով է:
Քոչարի ստեղագործոությունն ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։