Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է այսօր: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:
Այսօր թանգարանները կգործեն անվճար` այցելուներին առաջարկելով յուրահատուկ ծրագրեր:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ ամեն տարի թանգարանը շատ ուրախ է անցկացրել այս օրերը, շատ բուռն ու բազմազան, բայց այս տարի, ընդհակառակը, շատ զուսպ են լինելու:
«Մեր օրակարգը հընթացս փոխել ենք. ապրիլը 180 աստիճանով փոխեց մեր այս տարվա ծրագրերը, հատկապես` նրանք, որոնք մենք անում էինք արտաբյուջետային միջոցների հաշվին: Մեր միտքն ուղղված է միայն մեկ ուղղությամբ` մենք մի փոքրիկ հանգանակության տուփ են դրել թանգարանի մուտքի մոտ և առաջարկելու ենք բոլորին` իրենց ազգային տուրքը մատուցել բանակին: Հավաքված գումարը կփոխանցվի վիրավոր զինծառայողներից մեկին»,- ասաց Թուխիկյանը:
Նա հիշեց նաև, որ ժամանակին Անդրանիկ Օզանյանը, երբ դիմել էր ժողովրդին, իր խոսքում նշել էր, թե այն մարդիկ, ովքեր բանակին զինվոր կտան, մյուսները պարտավոր են այդ ընտանիքին պահել: Թուխիկյանի հավաստմամբ` իրենք էլ դրամահավաքի միջոցով իրենց տուրքն են մատուցելու հերոս զինվորներից մեկին, որի շնորհիվ ենք մենք այսօր ողջ:
Ի դեպ, Թումանյանի, ինչպես նաև այլ թանգարանների` «Թանգարանային գիշեր» միջոցառման առիթով նախատեսված ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ: