Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ին մեկնարկեցին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության աշխատանքները: 2015թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել էր 470 345 670 ՀՀ դրամ:
2016-ի նոյեմբերին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջեց կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացավ շինարարության ընթացքին: Սարգսյանն առաջարկել էր այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017-ի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի:
2017-ը փակեցինք, սակայն Մաթևոսյանի թանգարանը դեռ կիսակառույց վիճակում է, և պարզ չէ՝ արդյո՞ք այս տարի թանգարանի շինարարության աշխատանքներն ավարտին կհասցվեն: Yerkir.am-ի տեղեկություններով` թանգարանի կառուցման աշխատանքների ձգձգման պատճառներից մեկն այն է, որ կառավարությունում սկսել են քննարկել մի հարց, որը փակված էր համարվել: Խնդիրն այն է, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նախատեսում էր, որ թանգարանը կունենա 3 հարկ, և երրորդ հարկում կլինի Հայաստանի համար իր ձևաչափով բացառիկ մի բան՝ կացարան-արվեստանոց, որտեղ կարող են աշխատել Հայաստան եկած գրողներն ու արվեստագետները: Ըստ նախագծի էլ` կենտրոնը լինելու էր եռահարկ, սակայն շինարարության ընթացքում որոշվել էր կառուցել միայն երկու հարկ: Սակայն այսօր՝ շինարարությունը սկսելուց գրեթե 3 տարի անց, կառավարությունում կարծես մտափոխվել են, և ցանկություն կա պահպանել նախագիծն ու կառուցել նաև կենտրոնի երրորդ հարկը:
Այսպիսով՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանը կլինի բացառիկ մշակութային կենտրոն, որտեղ մաթևոսյանագետները, և ոչ միայն, կկարողանան իջևանել այնտեղ ու ուսումնասիրել Մաթևոսյանի գրական ժառանգությունը: