|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Reuters գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը և ԳԴՀ-ն իբր կարողացել են լուծել «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ իրենց տարաձայնությունները:
Բանակցությունները կավարտվեն առաջիկա օրերին: Նշվում է, թե համաձայնագրով հնարավոր կլինի խուսափել խողովակաշարի օպերատորի և դրա գլխավոր գործադիր տնօրենի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումից:
Բացի դրանից՝ լրատվամիջոցը հայտնում է, որ Վաշինգտոնը և Բեռլինը պատրաստվում են ավելի շատ միջոցներ հատկացնել Ուկրաինայում էներգետիկ վերափոխումներին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել էր, որ Անգելա Մերկելը և Ջո Բայդենը աջակցություն են խոստացել Կիևին: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները չեն բացատրել, թե ինչպես է դա դրսևորվելու: