|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին՝ սահմանափակող միջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր ձեռքում հայտնված ոչ պաշտոնական փաստաթղթին։
Գերմանական իշխանություններն իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ գազատարի և դրա հետ կապված ընկերությունների դեմ ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցների կիրառումը կթուլացնի վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ և, «ի վերջո, կվնասի անդրատլանտյան միասնությանը»։
Փաստաթղթում ասվում է, որ այժմ գազատարը վտանգ չի ներկայացնում Ուկրաինայի համար, «քանի դեռ երաշխավորված է գազի ողջամիտ տարանցումը» այդ երկրի տարածքով։ Դա նաև ենթադրում էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները կարող են լինել «Պուտինի հաղթանակը», քանի որ սահմանափակումները կխաթարեն հարաբերությունները արևմտյան դաշնակիցների հետ: