|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշեց, որ հացադուլն անժամկետ է:
«Համայնքում ստուգումներ են կատարվել, և խախտումներ են արձանագրվել: Այդ արձանագրված խախտումներին ընթացք չի տրվել, չնայած որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ: Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է այդ քրեական գործի վրա ազդելու համար, և ես այս հացադուլով պահանջում եմ, որ գոնե մինչև քրեական գործի ավարտն իր լիազորությունները դադարեցվեն: Հացադուլը սկսել եմ մարտի 15-ին՝ ժամը 10-ին»,- ասաց Մարդանյանը:
Մարդանյանի խոսքով՝ համայնքի ավագանու 11 անդամներից 6-ը կողմ են գյուղապետի հրաժարականի պահանջին, սակայն գյուղապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց օրենքով նախատեսված չէ:
Գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց: