|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական, այլ նաև ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած` արտագաղթի հետևանքների արտահայտությունն է:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Եթե 2015 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է ավելի քան 237 հազար տոննա հաց, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ավելի քան 232 հազար տոննա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։