|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը: «Ժոդովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց՝ 2016 թվականի 278 հազար տոննայի դիմաց: Այսինքն՝ պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով:
Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հայաստանում նվազում են հացի արտադրության ծավալները, այս միտումը շարունակվում է մոտ տասը տարի: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով՝ դրանց արտադրության ծավալները: Մեկ փաստ էլ. ՀՀ-ում հացի արտադրության ծավալները նվազում են ճիշտ այնքան, որքան պաշտոնական վիճակագրությամբ նվազում է բնակչության թվաքանակը: Շատ տրամաբանական զուգադիպություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: