|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք չենք կարող չողջունել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնությունները: Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները հուսալի հիմք են դրա համար: Մենք պատրաստ ենք շարունակել ցուցաբերել բոլոր հնարավոր օժանդակությունները նման գործընթացներին: Իհարկե, Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման և երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի միայն սկզբում են: Կարևոր է, որ այս առաջխաղացումն ուղեկցվի դրական ֆոնով, ներառյալ` տեղեկատվական», - ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ ադրբեջանցի և հայ ընկերների հետ փոխգործակցություն ստեղծելու համար դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու: «Մենք շեշտում ենք, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը համապատասխանում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին: Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանն ու վստահության մթնոլորտ ստեղծելուն, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: