Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրվանից՝ ապրիլի 15-ից, մեկնարկել է և մինչև մայիսի 10-ը կշարունակվի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմում-հայտերը ներկայացնելու ժամկետը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հայտերը պետք է լրացնել dimord.am կայքում բացված հատուկ բաժնում՝ առցանց տարբերակով։ Օնլայն համակարգ մուտք գործելու համար պետք է դիմորդի սովորելու դպրոցից վերցնել թիվը։ Եթե դիմորդը քոլեջում է սովորում, թիվը վերցնում է իր բնակության թաղամասին կցված դպրոցից։ Դպրոցների ցանկը և պահանջվող փաստաթղթերը ԳԹԿ կայքի այս հասցեում կա։
Ամեն քննության համար պետք է վճարել 1 500-ական դրամ ցանկացած բանկում․ հաշվեհամարը կենտրոնացված քննությունների համար ԳԹԿ կայքից պետք է վերցնել, ներբուհական քննության դեպքում՝ կոնկրետ բուհից։
Այս տարի ընդունելության կարգը փոխվել է․ առաջին փուլում միայն մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն պետք է նշվի, երկրորդ փուլում արդեն 6 մասնագիտություն։ Երկրորդ փուլն անցկացվելու է առաջին փուլում հանձնած քննությունների միավորներով՝ նոր քննություններ չեն հանձնվելու։
Ընդունելության քննությունները այս տարի ամեն մասնագիտության համար 2-ն են։
Քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք կկահավորվեն հայտերը ստանալուց հետո, երբ պարզ լինի, թե քանի դիմորդ կա։ Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովվելու են, դիմորդները լինելու են դիմակներով և իրարից բավականին հեռավորությամբ նստած։
Դիմում-հայտը լրացնելիս չդժվարանալու համար պատրաստվել է այս տեսանյութը։
Դիմորդների մոտ առաջացող բոլոր հարցերի պատասխանները Yerkir.am-ի հետ հարցազրույցում տվել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Աննա Բալյան