|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ագարակի մաքսատան մոտակայքում զոդման աշխատանքների ժամանակ
Ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված 1976 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։