Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Շիրակ Խ.-ն և Շահեն Խ.-ն հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան մի շարք պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով «Մերսեդես Բենց S320l» մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի շուրջ Շահեն Խ.-ի և Արտեմ Վ.-ի միջև առկա գույքային վեճի մասին, Շահեն Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող և մաքսատան պատասխանատու պահպանմանը հանձնված ավտոմեքենան ապօրինի հանձնել են Արտեմ Վ.-ին:
Մաքսատան համապատասխան փաստաթղթերում Արտեմ Վ.-ն, ստորագրելով Շահեն Խ.-ի փոխարեն, տնօրինել է տրանսպորտային միջոցը, որի մաքսազերծման համար նախատեսված գումարը սահմանված ժամկետում չի վճարել, արդյունքում` Շահեն Խ.-ից բռնագանձվել է խոշոր գումար:
Մեքենան մաքսատան պահպանվող տարածք վերադարձվելուց հետո պարզվել է, որ բացակայում են ավտոմեքենայի հետևի թափարգելը և փաստաթղթերը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: