Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նրան են պատկանում «LEXUS LX 570», «LEXUS ES 250» եւ «VAZ 21074» մակնիշների ավտոմեքենաները:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թամրազյանն ունեցել է 2500 դրամ արժողությամբ բաժնեմաս: Իսկ դրամական միջոցները կազմել են 800 հազար եվրո, 450 հազար ամերիկյան դոլար եւ 400 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 2 միլիոն 892 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: