|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը. այսօր Բարձրագույն դատական խորհուրդ կատարած իր այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով. «Մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, սակայն, որպեսզի այդ փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»:

Հավելենք, որ խորհուրդն այսօր ամփոփում է իր գործունեության մեկ տարին:
Վարչապետը միջոցառման վերջում նաև պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել`արդյո՞ք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքն ավելի վաղ հորդորել էր ազատել։
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետը պատասխանեց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում: Եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն երեկ`ապրիլի 9-ին, Նորագավիթի մաքսատուն կատարած շրջայցի ժամանակ նկատել էր Հայաստանի պետական խորհրդանիշ համարվող դրոշը փոշոտ վիճակում` սենյակի անկյունում գցած: Միջադեպից հետո նա հորդորել էր աշխատանքից ազատել պատասխանատուներին: «Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել: Կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք»,- ասել էր նա: