|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգի ձայն» կուսակցությունը միանում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր Միության» շարժմանը: Այս մասին կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը տեղեկացրեց «Իրավունք TV»-ի տաղավարում: Նա նշեց, որ իրենց կուսակցության ծրագրում 4 կետ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման կարեւորությանը:
«Մեզ համար, որպես կուսակցություն, պատիվ է միանալ այս շարժմանը, եւ պատրաստ ենք լիովին անցնել աշխատանքային քննարկումների եւ իրականացնել մեր առաքելությունը: Ես, որպես նաեւ մշակույթի գործիչ` չեմ կարող լինել անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իմ երկրում ու իմ ազգի հետ: Դրա համար մտել եմ քաղաքականություն, որովհետեւ գիտակցում էի, որ սա միակ տարբերակն է, որպեսզի ունենաս ինչ-որ ազդեցություն եւ մասնակցություն, այլ ոչ թե միայն, որպես հանրային մարդ, հայտնես քո կարծիքը, իսկ հանրությունն այն ընդունի ի գիտություն, բայց որեւէ առաջընթաց տեղի չունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։