Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները. քան նախկինում հայտնիները։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում դեռևս պահպանվում է վիրուսի կրկնակի ներթափանցման և հիվանդացածների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ է իրավիճակը վերահսկել հանրային առողջապահության խիստ միջոցների օգնությամբ:
Վարակի ներթափանցման և արտահանման ռիսկերը պահպանվում են միջազգային ուղևորությունների ժամանակ, հավելել է Վույնովիչը: Նոր շտամների մասին տվյալները մշտապես թարմացվում են, ինչի պատճառով պետք է ժամանակին վերանայել COVID-19-ի սահմանափակող միջոցները: Ընդ որում, կրկնակի պատվաստումների մասին որևէ առաջարկություն տալ չի կարելի, քանի որ կորոնավիրուսը դեռևս բավականաչափ լավ ուսումնասիրված չէ:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսերին հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն առանձնանում է ավելի մեծ վարակելիությամբ: Այդ ժամանակից ի վեր այն հայտնաբերել են արդեն 130 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։ Բացի այդ, աշխարհում տարածվում են նաև վիրուսի այլ տարբերակներ. այսպես, մարտի կեսերին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Ռուսաստան է ներթափանցել հարավաֆրիկյան շտամ: Յոհանեսբուրգի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տեղեկատվության համաձայն ՝ մուտացիաները այն կայուն են դարձնում արյան պլազմայի հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները կորոնավիրուսային վարակ տարած հիվանդներ են եղել: