Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին տարբեր մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ մարզային իշխանությունները ակտիվորեն զբաղված են տրամադրությունների ուսումնասիրմամբ: Հաշվի առնելով, որ միանման տեղեկություն ստացել ենք 4 մարզից, ամենայն հավանականությամբ, բոլորին նույն հանձնարարականն է իջեցվել «վերևից»: Սակայն, ինչպես երևում է, այդ աշխատանքը համակարգված չէ, պարզապես ով ինչպես կարողանում, անում է: Հիմնականում մարզպետները կամ նրանց անունից՝ մարզպետարանի այլ պաշտոնյաներ զանգահարում են տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, խնդրում իրենց տեղեկություններ տրամադրել հանրային տրամադրությունների մասին: Ավելի ստույգ՝ հարցերը մոտավորապես այսպես են հնչում՝ «մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին», «ո՞ր ուժն առավել մեծ համակրանք ունի»:
Մեր ունեցած տեղեկություններով, շատերը հրաժարվում են որևէ տեղեկություն տալ՝ ասելով, որ մակերեսային դատողություններ անել չեն կարող, դրա համար լուրջ հարցում է անհրաժեշտ: Իսկ նրանք, որոնք «տվյալ» են տալիս կամ պարտավորվել են տալ, հիմնվում են բացառապես իրենց տպավորությունների վրա: Ուշագրավ է, որ մի քանի մարզերից ստացված տեղեկություններում հատկապես նույնական է ժամկետը. բոլորին խնդրել են իրենց ուսումնասիրությունները մարզպետարան ներկայացնել մինչև եկող շաբաթվա կեսերը: Թե ինչու հենց այդ ժամկետում, ճշտել չհաջողվեց: Սակայն կարծիք կա, որ դա կապված է Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական տալ կամ չտալու առումով վերջնական որոշում կայացնելու հետ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում