|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից:
Պեգովը նաև գրառում է կատարել՝ կիսվելով իր տպավորություններով:
«Արայիկ Հարությունյանը հենց հիմա, ողջ ու առողջ, լի էներգիայով եւ ուժով՝ ի հեճուկս ամեն ինչի, շատ լավ շփվել ենք Մարտունիի և Քարինտակ գյուղի հատվածներում տեղի ունեցած մարտերի, Ռուսաստանի եւ Արցախի բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա պարբերաբար այցելում առաջնագիծ՝ վտանգելով իր կյանքը»,- գրել է Պեգովը:
Ռուս զինթղթակիցը նաև նշել է, որ խոսակցությունը չի ձայնագրվել, սակայն Արայիկ Հարությունյանը թույլ տվել է կիսվել որոշակի մանրամասներով, որն առաջիկայում կհրապարակի: