կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 23:40
Աշխարհ

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցն այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը, ուրբաթ օրը հայտնեցին համալսարանի և Քըրքորյանի MGM ընկերության ներկայացուցիչները

Այս նախաձեռնությունը ներկայացվել է բժշկական դպրոցի մասնաշենքի կառուցման շինհրապարակում: Անվանումը գրանցում կստանա տեղական մարմիններում:

Հինգհարկանի շենքի շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերին: Սպասվում է, որ այն կարժենա մոտ 150 միլիոն դոլար և կավարտվի 2022 թվականին: Կառուցումը իրականացվում է մասնավոր նվիրատվությունների ու պետական ֆինասավորման հաշվին:

Նեվադայի նահանգային իշխանություններն այս տարի վերականգնել են $ 25 մլն ֆինասավորումն այս ծրագրի համար, որը կրճատվել էր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով: Հայտնի է նաև ,որ դպրոցը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի կողմից:

Ներկայումս դպրոցում ուսանում է 240 ուսանող: Այն ունի 150 բժիշկ և 300-ից ավելի բժշկական ռեզիդենտներ և հետազոտողներ: