Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրանի ժողովրդին ծնկի բերելու՝ ԱՄՆ քաղաքականությունը ոչնչի չի հանգեցրել է, և Իրանը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հինգշաբթի ելույթ ունենալով D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության (Իսլամական ութնյակ) 10-րդ գագաթնաժողովում. հաղորդում է Mehr-ը:
Իսլամական D-8-ը ստեղծվել է 1997 թվականի հունիսի 15-ին: D-8 ստեղծելու գաղափարը, որն ընդգրկում է Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան, առաջ է քաշել Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը:
Կազմակերպության նախագահությունը հաջորդ երկու տարիներին Թուրքիայից անցել է Բանգլադեշին: