|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել:
Եթե Հայաստանն այս ամենը դրական գնահատի, ապա Հարավային Կովկասը կրկին կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»: