կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 13:05
Տարածաշրջան

Մի քիչ քաջ եղեք. Չավուշօղլուն դիմել Է Հայաստանին` «Երևանում և Թուրքիայում» երկկողմ հանդիպումներ անցկացնելու առաջարկով

Մի քիչ քաջ եղեք. Չավուշօղլուն դիմել Է Հայաստանին` «Երևանում և Թուրքիայում» երկկողմ հանդիպումներ անցկացնելու առաջարկով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա դարձյալ Վիեննայում:

«Հայաստանին ցանկանում եմ ասել հետևայլը՝ լավ, դուք կարող եք ճնշման տակ լինել, սա հեշտ գործընթաց չէ, (հայկական) սփյուռքի մի մասն էլ չի աջակցում կարգավորմանը, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայկական սփյուռքը, նրանք հակառակ հայտարարություններն են անում, բայց արդյո՞ք արդեն կարիք կա հանդիպում անցկացնել ինչ-որ երրորդ երկրում:

Մի կողմից ասում են հարաբերությունները կարգավորվեն, սահմանները բացվեն, մյուս կողմից՝ քաջություն չեն ունենում հանդիպումներն անցկացնել Երևանում կամ Թուրքիայում: Եթե չենք կարողանում մեր երկներում հանդիպում կազմակերպել, այլ խնդիրների շուրջ ինչպե՞ս ենք քայլեր անելու: Չեմ ասում՝ մեղադրելու համար, մի քիչ քաջ եղեք… Մենք ասում ենք՝ լավ, նախ մենք գանք Երևան, նրանք ասում են` ոչ, ոչ, երրորդ երկրում հանդիպենք: Մի քիչ խիզախ քայլեր անել է պետք»,- ասել է Չավուշօղլուն: