|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Համաշխարհային հանրությունը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ըստ Anadolu-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Դիվանագիտական ֆորումի նախապատրաստման ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության և խաղաղության օգտին: «Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» - ասել է թուրք նախարարը:
Նա շեշտել է, որ տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացված Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանում ընթացող գործընթացներից, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղություն:
Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայի Դիվանագիտական ֆորումում: