կարևոր
5323 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 18:05
Տարածաշրջան Քաղաքական

Իրանը երեք անգամ Հայաստանին առաջարկել է համատեղ մեծ զորավարժություն անցկացնել. Նաիրի Հոխիկյան

Մենք Իրանի հետ ունենք անչափ մեծ ռազմական, քաղաքական, տնտեսական համագործակցության պոտենցիալ, անչափ մեծ, սահման չկա դրան։ Այս մասին ասաց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Դուք լավ գիտք, որ Իրանը ունի հզոր տնտեսություն, ինչքան էլ, որ երկու տասնամյակ փորձում են Իրանին ծնկի բերել, չեն կարողանում, որովհետև միայն Իրանի տարածքում կա Մենդելեևի աղյուսակի բոլոր քիմիական տարրերը, և ոչ միայն։ Իրանը ունի այնպիսի ռազմական տեխնոլոգիաներ, որ ծնկի է բերում Թուրքիային իր բայրաքթարներով և այլն: Մենք լավ գիտենք, որ ռուսները Ուկրանիայում հենց իրանական տեխնոլոգիաներն են օգտագործում, և ինչպես են ոչնչացնում թուրքական բայրաքթարները։ Բայց զրուցելով իրանցի պաշատոնյաների, քաղաքական գործիչների հետ, ես հասկացա, որ Իրանը և՛ պետական մակարդակով, և՛ հանրային մակարդակով, և՛ բիզնես մակարդակով, և՛ անգամ ռազմական մակարդակով պատրաստ է, շատ է ցանկանում մեզ հետ խորացնել հարաբերությունները։ Օրինակ ես իմացա, որ միայն 2022թ․-ի ընթացքում Իրանը երեք անգամ Հայաստանին առաջարկել է Սյունիքում և Թավրիզում, այսինքն Իրանի և Հայաստանի սահմանային կետերում համատեղ մեծ հայ-իրանական զորավարժություն անցկացնել , որը կարևոր ուղերձ կլիներ մեր թշնամիներին, տվյալ դեպքում՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Պատկերացնում եք իրանական զորքը մտներ Սյունիք զորավարժություն անցկացներ, և դուրս գար, և որպես կանոն զորավարժությունները միայն զորավարժություններ չեն: Զորավարժությունների դեպքում զենք են տեղափոխում և դրա մի մասը մնում է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանում երբ զորավարժություն է անում, այդ զենքերի 95 տոկոսը մնում է Ադրբեջանում, նաև զորքի մի մասն է մնում Ադրբեջանում. «Հիմա Իրանը երեք անգամ առաջարկել է զորավարժություն, և Հայաստանը ընդառաջ քայլ չի կատարել։ Եթե որևէ մեկը կարող է պատասխանել, թե ինչու, ես կհասկանամ, բայց հասկանալու բան չկա։ Իրանը պատրաստակամություն է հայտնել և հայտնում Հայաստանին տրամադրել իր իսկ արտադրած գերժամանակակից զինտեխնիկա։ Դա վերաբերվում է ինչպես հրետանուն, այդպես էլ ԱԹՍ-ների, ադրբեջանական ահաբեկչական ջոկատների դեմ արդյունավետ պայքար մղելու, նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Միջոցներ, որոնցով հնարավոր է թուրքական բայրաքթարները ուղղակի վերածել պլասմասայի: Չմոռանանք, որ հոկտեմբերի սկզբին նույն պարսկական որոշ ուժեր կարողացան բավական լուրջ հարված հասցնել ադրբեջանաթուրքական ահաբեկչական ջոկատներին, հիշում եք, որ մի քանի օր ադրբեջանցիները դադարեցրել էին հարձակումը, և մեր զորքին կոչ էր արվում անցնել հակահարձակման, ադրբեջանցիները Ջաբրաիլից նահանջել էին մինչև Հորադիս, և մեզ պետք էր, որպեսզի անցնեինք հակահարձակման, և վերականգնեինք եղած բնագծերը։ Գուցե ինչ-որ բան էլ առաջ գնայինք։ Բայց Անդրանիկ Փիլոյանը, որը Նիկոլ Փաշինյանի դրածոն էր, շատ լավ նահանջ կազմակերպելու համար ստացավ ազգային հերոսի կոչում, ամբողջ Արցախի հարավային թևը զիջելու համար ստացավ ազգային հերոսի կոչում, ստացավ Արտակարգ իրավիճակների նախարարի կոչում, դա որպես շնորհակալություն էր Նիկոլ Փաշինայնի կողմից։ Հետո ինչ-որ մի լափ չկարողացան իրար մեջ կիսել, և հիամա Անդրանիկ Փիլոյանը նստած է բանտում։ Ընդհամենը գործ ունենք էժանագին անմարդկային գործի հետ»,- ասաց նա: